ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը այսօր կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:
Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ հունիսի 30-ին էր գրել, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին պաշտոնից ազատելու են: Ըստ մեր տեղեկությունների՝ նրան նշանակելու են ՀՀ զինվորական դատախազ:
Նշենք, որ Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հուլիսից: