Ընտրություններին կաշառք առաջարկելու գործով կնոջ է մեղադրանք առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ի ընտրություններին կաշառք առաջարկելու գործով կնոջը մեղադրանք է առաջադրվել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նելի Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 18-ին, ժամը 20:30-ի սահմաններում, 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով համագյուղացուն՝ ընտրող ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակչուհի Աստղիկ Այվազյանին անձամբ առաջարկել է 10.000-ից մինչև 20.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք, սակայն նա մերժել է: Րոպեներ անց Նելի Այվազյանը ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղում գտնվող իր բնակարան է հրավիրել համագյուղացի Արմինե Օպյակինային և նույն ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար անձամբ որպես առավելություն, խոստացել է զիջել նախկինում ծառայություններ մատուցելու արդյունքում գոյացած 7500 ՀՀ դրամի չափով պարտքը:

Ք.Մ




Լրահոս