Այսօր ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի պաշտոնից ազատման հարցն էր: Հայրենի իշխանությունները որոշել են, ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին նշանակել Գրիգորյանի փոխարեն:
Քիչ առաջ ArmLur.am-ը փորձեց Արգիշտի Քյարամյանից պարզել, թե ինչու հիմա էլ որոշվեց իրեն նշանակել Քննչական կոմիտեի նախագահ պաշտոնին. «Ինձ համար մեծ պատիվ է իրականում ղեկավարել Քննչական կոմիտեն: Ես այլ բան չեմ ցանկանում ասել, այժմ խոսելու, ինչ-որ բան ասելու ժամանակը չէ, պետք է աշխատել: Շնորհակալ եմ, որ ինձ վստահել են այդ պաշտոնը: Կուզեի շնորհակալությունս հայտնել նաեւ Հայկ Գրիգորյանին: Այսքանը»,-հայտարարեց Քյարմյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 4-ին Քյարամյանը նշանակվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնին, 2020 թվականի հունիսի 8-ին Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
Սոնա Գրիգորյան