ԵՄ խորհուրդը վեց ամսով երկարացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը վեց ամսով կրկին երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական ոլորտային պատժամիջոցները: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:

«ԵՄ խորհուրդն այսօր որոշում կայացրեց Ռուսաստանի տնտեսության հատուկ հատվածների դեմ ուղղված պատժամիջոցները երկարացնել ևս վեց ամսով` մինչև 2022 թվականի հունվարի 31-ը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ խորհուրդը հիշեցրել է, որ այդ պատժամիջոցները «մտցվել են 2014-ին՝ ի պատասխան Ուկրաինայի արևելքում իրավիճակն ապակայունացնող գործողությունների»:

Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր եվրոպական դիվանագիտական ​​աղբյուրը՝ արտգործնախարարները մտադիր էին առանց քննարկման պատժամիջոցները երկարաձգելու որոշում կայացնել: Այս մասին ԵՄ խորհուրդը հայտարարություն է տարածել Բրյուսելում նախարարների հանդիպումը սկսելուց 10 րոպե անց:




Լրահոս