ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Ռւոբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ:

Այն ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ անհամաձայնություն նկատելով Վարդազարյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում: Ռուբեն Վարդազարյանը դարձյալ չէր եկել նիստին, չէր ներկայացրել նաև միջնորդության առնչությամբ լրացուցիչ նյութեր:

Նշենք, որ խորհրդի որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ին:




Լրահոս