Հայաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է քննարկել չորս քաղաքական ուժերի` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումը: Նրանք վիճարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:
Նախորդ չորս օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այդ թվում պատասխանող կողմին` ԿԸՀ-ին, հարակից պատասխանողներին` դատախազության, ոստիկանության, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներին, երրորդ կողմին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Այսօր նիստը շարունակվում է «ՔՊ» ներկայացուցչին ուղղված հարցերով: Հուլիսի 13-ի նիստը շարունակվում է այնտեղից, որտեղ ընդհատվել էր երեկ ուշ երեկոյան: