ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանության ներսում անհանգիստ իրավիճակ է. սպասում են ՍԴ որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն իշխանության ներսում անհանգիստ իրավիճակ է` Սահմանադրական դատարանում այս օրերին ընթացող ԱԺ արտահերթ ընտրությունների բողոքի հետ կապված: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ հայրենի իշխանությունները իրենց ամենածանր «հրետանին» ուղարկել է Սահմանադրական դատարան` ապացուցելու, որ խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ և արդար ու որևէ դեպքում չպետք է արդյունքները չեղարկել:

Իշխանության ներկայացուցիչները նախօրեին թեժ քննարկում են ունեցել ու միմյանց վստահեցրել են, որ ընդդիմությանը չի հաջողվելու հասնել արդյունքի ու ՍԴ-ն ի հօգուտ իրենց է որոշում կայացնելու: Չնայած այդ ամենին,  իշխանության ներսում անհանգստություն կա, քանի որ հնարավոր է ՍԴ-ն բեկումնային որոշում կայացնի: Կարելի է ասել իշխանության ներսում շունչները պահած սպասում են, քանի որ միայն ՍԴ որոշումից հետո կկարողանան և’ խորհրդարանը և’ կառավարությունը ձևավորել:

Մինչև ՍԴ-ն որոշում կկայացնի, իշխանությունը որոշել է ևս մեկ անգամ հին խորհրդարանով հավաքվել, այս անգամ այն կլինի հուլիսի 15-ին: Իշխանության իրավաբանները տարբեր մասնավոր զրույցներում իրենց թիմին հանգստացել են, հայտարաուել են, թե կարող են հանգիստ իրենց աշխատանքով զբաղվել, ամեն բան լավ է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս