Ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեսուչին մեղադրանք առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Միքայել Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, Նարեկ Հայրապետյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար 2021թ. մարտի 22-ին նրանից պահանջել առանձնապես խոշոր չափերով՝ 2.638.800 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Անդրանիկ Ղլացյանի օժանդակությամբ՝ կաշառքի չափը նվազեցնելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու և Նարեկ Հայրապետյանի հետ սակարկությունների արդյունքում պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.111.048 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք:

Անդրանիկ Ղլացյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Միքայել Եգանյանին իր ծանոթ Նարեկ Հայրապետյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Էդգար Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Միքայել Եգանյանին՝ Նարեկ Հայրապետյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Ք. Մ.




Լրահոս