Ազգությամբ իրանցիները Հայաստան են եկել անվճար պատվաստվելու նպատակով, գիշերն անցկացնում են Հյուսիսային պողոտայում եւ հերթ կանգնում, որպեսզի առավոտյան պատվաստվեն: Բայց առողջապահության նախարարությունը օտարերկրացիների պատվաստման կարգում փոփոխություն է իրականացնելու:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հուլիսի 15-ից սկսած՝ Հայաստանում ուժի մեջ կմտնի պահանջ, ըստ որի՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները, որոնք Հայաստանում կբնակվեն առնվազն 10 օր, կպատաստվեն, այն էլ՝ միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով եւ միայն Երեւանում տեղակայված շրջիկ կետերում:
Բայց իրանցիների շրջանում այս կարգի փոփոխությունը հասցրել է դժգոհության ալիք բարձրացնել: Նրանք, ովքեր չեն կարող 10 օր սպասել պատվաստվան համար, այս օրերին շտապել են Հայաստան, սա է պատճառը, որ շրջիկ կետերի մոտ հերթեր են գոյացել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան