Ամերիկացի 21-ամյա ռեփեր Զերաիլ Դիժոն Ռիվիերային գնդակահարել են Instagram-ում ուղիղ հեռարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է The Atlanta Journal Constitution-ը։
Նա նստել է մեքենան և խոսել ընկերոջ հետ համացանցի միջոցով։ Այդ ընթացքում անհայտ անձը մոտեցել է վարորդի պատուհանից և մի քանի անգամ կրակել հենց տղայի վրա։
«Ռիվիերան պատահական թիրախ էր, քանի որ այդ ժամանակ շրջանում կրակոցներ էին հնչել։ Միաժամանակ նրանք չեն բացառում, որ ռեփերը բանդայի անդամ է եղել»,- նշում են ոստիկանությունում։
Մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Իշխանություններն այս առնչությամբ ունեն սեփական ենթադրությունները։ Նրանք կարծում են, որ «հրաձգության պատճառ կարող էր դառնալ այն տեղեկատվությունը, որ ռեփերն իբր անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել կամ, այլ տվյալներով, պղծել է Նիպսի Հասսլիի՝ Լոս Անջելեսից մեկ այլ ռեփերի հուշարձանը, որին գնդակահարել էին 2019 թվականի մարտին»:
Բացի այդ, Ռիվիերայի կողքին տեսանկարահանող սարքերի կադրերում նկատել են ցանցում ազդեցիկ մարդու՝ Կապոնեին: Երաժշտի մահից մի քանի ժամ անց նա Instagram-ում գրառում է կատարել ռեփերի մասին։