Զեյնալյան vs Թորոսյան. ում կընտրի խմբակցությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցության ներսում թեժ քննարկումներ են: Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը տարբեր տեղերում հայտարարում է, որ ինքը մանդատ է ստանալու եւ դառնա հենց այդ հանձնաժողովի նախագահը:

Սակայն խմբակցությունն ամենեւին էլ կողմ չէ այդ տարբերակին, եւ ներքին քննարկումների ժամանակ ասվել է, որ մեծամասնությունը չի ցանկանում՝ Թորոսյանը ԱԺ-ում դիրքեր ունենա: Պատգամավորների մեծամասնությունը ցանկանում է, որ կրկին Նարեկ Զեյնալյանն ընտրվի այդ պաշտոնում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ խմբակցությունում ազատ է թողնված այդ որոշումը, իրենք իրենց կամքով կորոշեն՝ ում են ընտրելու՝ Թորոսյանին, թե Զեյնալյանին:

Եվ քանի որ հանձնաժողովի նախագահի ընտրությունը կայանում է փակ, գաղտնի քվեարկությամբ, ապա չի բացառվում՝ հենց Նարեկ Զեյնալյանն էլ ընտրվի այդ պաշտոնում. ի վերջո, Թորոսյանին դեմ հանդես եկողները շատ են, եւ քվեարկությունը լավ առիթ է իրենց վերաբերմունքը գործով ցույց տալու համար: Ամեն դեպքում, արձանագրենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս