Ինչպես հայտնի է, 2020թ. հունիսի 21-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2 մլն 591 հազար 316, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 282 հազար 411 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցողների 49,4%-ը: Խորհրդարան են անցել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների կազմած դաշինքները` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ»:
Խորհրդարանում մեծամասնություն է լինելու ՔՊ-ն: Եվ նաեւ այս համատեքստում հետաքրքիր է, թե քաղաքական դաշտի հայտնի դեմքերից, հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են այդ օրը մասնակցել քվեարկության եւ ովքեր` ոչ:
Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա հարսն էլ, որը Գագիկ Ծառուկյանի դուստրն է, եւս մասնակցել է ընտրության: ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն իր հինգ հոգուց բաղկացած ընտանիքով մասնակցել են ընտրության, այդպես է վարվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Իսկ ահա ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի հինգ հոգուց բաղկացած ընտանիքից երեքն են մասնակցել ընտրության, այդ թվում՝ ինքը: Իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ամբողջ ընտանիքը քվեարկության չի մասնակցել:
Մանրամասները՝ տեսանյութում