Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ, Գրիգորյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ:
Որոշումների մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»։
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ իշխանությունները վեջնական որոշում են կայացրել, որ ԱԳ նախարար կնշանակեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Եվ վերջինիս նախարարի տեղակալ նշանակելը հենց այս որոշման սկիզբն է: