ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գորիսի կրակոցների գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, տարել են ոստիկանության Գորիսի բաժին: Այս պահին նա գտնվում է այնտեղ:
Նրան այդ դեպքի մասին հարցեր են ուղղում: Սեյրան Խաչատրյանը ասում է, թե իբր բան չգիտի: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ոստիկաննությունը տեղեկություններ ունի, որ ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել, բայց կոնկրետ ինչ, պարզում են: Ավելին, իրավապահները այս պահին փնտրում են գործող մարզպետի որդուն: