ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները դիպլոմներ ստացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ հերթական միջոցառումը նվիրված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին, որի շրջանակներում դիպլոմներ ստացան մագիստրոսական ծրագրի 2021 թվականի շրջանավարտները: Բացի շրջանավարտներից, ներկա էին նաև «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը, Ձեռնարկություններիյ Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը և դասախոսական կազմը։

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը կարևորում է գիտելիքի և հմտությունների պրակտիկ կիրառությունը տարբեր ոլորտներում և չի խրախուսում զուտ տեսական, վերացական կրթությունը։

Ամեն տարի PMI Science-ը աջակցում է լավագույն 10 ուսանողների իրենց կրթաթոշակի չափով։ Այսպիսով, ամենաբարձր առաջադիմություն ունեցողներ ուսանողները կարողանում են կրթությունը ստանալ անվճար։

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, Ձեռնարկություններիյ Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) ու ISTC-ի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ։ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարծում է, որ հենց այս հանգամանքը պետք է խրախուսի ուսանողներին՝ դիմելու ծրագրին:

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը գործում է արդեն չորս տարի: Այս անգամ դիպլոմներ ստացան 10 շրջանավարտներ:

«Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի շրջանավարտ Գայանե Խանչալյանն արդեն աշխատում է PMI Science գիտահետազոտական կենտրոնում:

Գործելով արդեն չորս տարի՝ մագիստրոսական ծրագիրն ունեցել է զգալի հաջողություններ: Դրա վառ ապացույցն է այն փաստը, որ ուսանողների իրականացրած գիտական նախագծերի և թեզերի մոտ 60%-ը կիրառություն են ստացել մասնավոր հատվածում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս