Armenian text to speach

Վենեսուելայում հայտնել են Հայիթիի նախագահի սպանության եւ Մադուրոյի մահափորձի միջեւ կապի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

CTU Security ընկերությունը, որը ենթադրաբար կապ ունի մարդկանց հետ, որոնք նախապատրաստել են Հայիթիի նախագահի սպանությունը, կարող էին կապ ունենալ 2018 թվականին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մահափորձի հետ: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2018 թվականին Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձն իրականացվել է ԱԹՍ-ների օգտագործմամբ: Վիրավորում է ստացել մի քանի թիկնապահ, պետության ղեկավարը չի տուժել:

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել հուլիսի 7-ին իր նստավայրի մոտ: Նրա կինը՝ Մարտին Մոիզը, վիրավոր է, այժմ նրա վիճակը կայուն է: Իրավապահները հաստատել են 28 կասկածյալի ինքնությունը: 17-ը ձերբակալվել է:




Լրահոս