ՎՏԲ-Հայաստան Բանկը գեղեցիկ հյուրասիրությամբ մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների դիպլոմների շնորհման տոնական արարողությանը: Միջոցառման ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցները խոսեցին թափուր աշխատատեղերի, աշխատանքային պայմանների և կարիերայի զարգացման հնարավորությունների մասին, որոնք երիտասարդ մասնագետներին ներկայացնում է երկրի խոշորագույն բանկերից մեկը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին ինքնաբացահայտել և կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար: Մասնագիտական պրակտիկան Բանկում երիտասարդ սերնդին թույլ է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնում են նրանց հետագա կարիերայի զարգացման մեջ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսումնական կենտրոնն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի բուհերի հետ` երիտասարդ կադրեր ներգրավելու նպատակով: Երկրի առաջատար բուհերի ավելի քան 600 ուսանողներ տարեկան անցնում են գործնական և նախադիպլոմային պրակտիկա Բանկում, իսկ լավագույն ուսանողները՝ պրակտիկայի արդյունքների հիման վրա, դառնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներ:
Միանալով ՎՏԲ թիմին՝ Դուք ունենում եք մասնագիտական աճի հնարավորություն , գործնականում ծանոթանում եք Բանկի կազմակերպական կառուցվածքին և կորպորատիվ մշակույթին, կիրառում և ամրապնդում եք ուսման ընթացքում ստացված տեսական գիտելիքները ՝ բիզնեսի իրական խնդիրների լուծման շնորհիվ:
Ուսանողներին և բուհերի շրջանավարտներին առաջարկների, կորպորատիվ ուսուցման և ՎՏԲ-Հայաստան Բանկի թափուր հաստիքների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից ` https://www.vtb.am/am/about-bank/job հղումով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: