2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ ամիս անց Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում պահպանվում են քաղաքական ուժերի նախընտրական պաստառները:
Ընդ որում, նկատենք Ընտրական օրենսգիրքը կանոնակարգում է թե քարոզչության ընթացքում ինչպես պետք է փակցվեն քարոզչական պաստառները, ինչ կանոններ պետք է պահպանվեն, իսկ ահա քարոզչությունից առաջ եւ հետո փակցվող պաստառները որեւէ կանոնակարգում չունեն:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ArmLur.am-ի հետ եւս նշեց պաստառների մասով ընտրություններից հետո որեւէ կանոնակարգում առկա չէ:
Այսինքն, քարոզչությունից հետո պաստառների փակցման ժամկետը կանոնակարգվում է ըստ գովազդային վահանակի տնօրինողի հետ պայմանագրի: Մնում է հուսալ, որ առաջիկակում հանրապետության տարբեր հատվածները կազատվեն քաղաքական ուժերի բազմաքանակ պաստառներից:
Մանրամասները՝ տեսանյութում: