ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չինովնիկների որոշումը կհանգեցնի կրճատումների». կամերային թատրոնի անձնակազմը դեմ է միավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պետական երաժշտական կամերային թատրոնի անձնակազմին ԿԳՄՍ նախարարությունից առաջարկել են տեղափոխվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենք, ինչին Պետական երաժշտական կամերային թատրոնի ամբողջ անձնակազմը դեմ է:

Պետական երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսեն խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ այս որոշումը հանգեցնելու է սոցիալական ծանր հետեւանքների քանի որ թատրոնը ստիպված գնալու է կրճատումների:

Գեղարվեատականը ղեկավարը զարմացած է, որ մի ամբողջ պետություն չի կարողանում սիմֆոնիկ նվագախմբի համար տեղ հատկացնել եւ թատրոններն ավելացնելու փոխարեն կրճատում է դրանք։

Այնուհետեւ ArmLur.am-ը զրուցել է նաեւ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական եւ կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի հետ, պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի նա եւ արդյոք կողմ է նախարարության այդ որոշմանը:

Պարզվում է՝ ԿԳՄՍ նախարարությունը թատրոնները միավորելու հարցը չի քննարկել Պարոնյանի անվան թատրոնի անձնակազմի հետ, միայն տեղեկացվել են տնօրենները:

Նկատենք, որ ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ երկու թատրոնների միավորումը մեկ հարկի տակ այնքան էլ արդյունավետ չէ, քանզի նման նախադրյալ մեր պատմության մեջ եղել է, այն էլ շատ բացասական հետեւանքով։ Խոսքը Մնջախաղի եւ Պատանի Հանդիսատեսի թատրոնների մասին է, որոնք միավորված են մեկ հարկի տակ, եւ բավականին բարդ է իրենց համար գործունեություն ծավալելը, հատկապես Մնջախաղի թատրոնի համար։

Իսկ ինչ վերաբերում է այս թատրոններին, ապա մասնագետները նկատում են՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը եւ Պետական կամերային երաժշտական թատրոնը անհամատեղելի են, քանի որ իրարից տարբերվում են թե՛ խաղացանկով, թե՛ ոճային առանձնահատկություններով ու ժանրերով, թե՛ ստեղծագործական մոտեցումներով։ Այսպիսով, բոլորը հույս ունեն, որ նախարարությունը կփոխի իր այս որոշումը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս