ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դիմանալ աղբին, սպասել մրցույթին». Ֆուչիկի փողոցը կմնա աղբով լցված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուչիկի փողոցը տեւական ժամանակ է, ինչ ապամոնտաժված շինությունների աղբով է լցված: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրահանգել էր ապամոնտաժել շինությունները, բայց ավելի քան երկու շաբաթ է, ինչ Ֆուչիկի փողոցի այս հատվածը շինարարական աղբով է լցված: Եւ ամենակարեւորը՝ այս օրերին ոչ քաղաքապետարանից, ոչ էլ վարչական շրջանի աշխատակազմից ոչ ոք չի վերահսկողություն չի իրականացրել՝ աղբն այդպես էլ չի հավաքվել, տարածքը չի մաքրվել եւ չի կանաչապատվել:

Մինչդեռ շինության սեփականատերերին քաղաքապետարանից պատճառաբանել էին, որ պետք է քանդեն շինությունն ու տարածքը կամ գազոնապատեն կամ էլ մայթը լայնացնեն: ArmLur.am-ը Ֆուչիկի հասցեում առկա խնդրի շուրջ զրուցեց Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու չի մաքրվում այդ աղբը: Պարզվում է՝ Երեւանի քաղաքապետարանը դեռ պետք է մրցույթ հայտարարի՝ ապամոնտաժված գույքը հեռացնելու համար:

Ստացվում է, որ հարակից շենքերում ապրող բնակիչները պետք է համբերատար սպասեն, մինչեւ քաղաքապետարանը մրցույթ հայտարարի ու ապամոնտաժված աղբը մաքրի: Իսկ թե երբ է հայտարարվելու մրցույթը եւ ի վերջո երբ է այդ աղբը հավաքվբելու, հայտնի չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս