![](https://armlur.am/wp-content/uploads/2021/07/Снимок-17.jpg)
Հուլիսի լույս 13-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներին օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնվել է նաև այդ մեքենայի համարանիշերը։ Կարգախմբերից մեկը Արցախի փողոցում օպերատիվ կերպով հայտնաբերել է մեքենան, որն ընթանում էր բարձր արագությամբ։ Պարեկները փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց հրահանգներին։ Սկսվել է հետապնդում։ Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում «Լեքսուսը» կանգնեցվել է։ Տուժածներ չկան։ Վնասվել են միայն մեքենաները։ Վարորդը բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Պարզվել է ինքնությունը՝ Երևանի 28-ամյա բնակիչ։ Կողոպուտի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվող «Լեքսուսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Հորդորում ենք ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին ու դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ։