Քննարկվել է Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է չեխական «Բալուս Տեք» (Balus Tech) ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում «Բալուս Տեք» ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցմանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպանը վերաբերող հարցեր։

ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա համագործակցության վերաբերյալ։

Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։




Լրահոս