138 ՆՈՐ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 597 դեպք, որոնցից 217 810 -ը` առողջացած, 4549-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 242 361 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 4150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 79 առողջացած եւ 2 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1110 է:

 

ԱՅՑԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Հունիսին միջազգային ճանապարհորդների այցերը Վրաստան աճել են 294,2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. հայտնել է Զբոսաշրջության ազգային վարչությունը: Ընդհանուր առմամբ, հունիսին միջազգային ճանապարհորդները Վրաստան են կատարել 116.6 հազար այց, որոնցից 104.6 հազարը՝ զբոսաշրջային: Միեւնույն ժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զբոսաշրջիկների այցելությունների թիվն աճել է 286.8 տոկոսով: Այցելությունների ընդհանուր թիվը հունվար-հունիս ժամանակահատվածում կազմել է 446.1 հազար, ինչը 66,4 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում: Մայիսին ամենաշատ այցերը Վրաստան կատարել են Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները. Վրաստան է այցելել 13.342 ՀՀ քաղաքացի: Փետրվարի 1-ին բացվել են երկրի օդային սահմանները, եւ, ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների, մայիսին թռիչքների քանակը վերականգնվել է 65 տոկոսով՝ համավարակային ժամանակահատվածի հետ համեմատ: Հունիսի 1-ից Վրաստանն արդեն բացել է իր ցամաքային սահմանները:

 




Լրահոս