ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհին բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչներ, 34-ամյա Հովհաննես Այվազյանի վարած Jeep եւ 29-ամյա Մկրտիչ Մկրտչյանի վարած բեռնատար թԸիպսՖ մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթեւեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին, մոտ 10 մետր գլորվել հսկայական քարերի ու հողաթմբի վրայով եւ հայտնվել ներքեւում գործող ճանապարհին։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ երբ է ուսանողը հեռացվում բուհից:

Հերմինե Հարությունյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ուսանողը բուհից հեռացվում է՝

  1. ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում,
  2. բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,
  3. բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի եւ ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞ւմ եւ ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը:

Նարինե Մկրտչյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

l թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

l oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք,

l ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ՝ մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:




Լրահոս