Պատգամավորների ձեռքի փողը քչություն է անում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է նաև մի աղմկահարույց նախագիծ՝ իմքայլական Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ։ Ենգիբարյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը հնգապատկել՝ դարձնելով 250 հազար դրամ։

Փաստորեն, մեր երկրում ամենակարիքավոր խավը պատգամավորներն են, նրանց չեն բավարարում ստացած 600 հազարից մինչև 1 միլիոնի հասնող աշխատավարձերը, գումարած դրանց 30 տոկոսի չափով ամսական պարգևավճարները, հիմա էլ իրենց «ձեռքի ծախսի փողն» են հնգապատկում․ պատգամավորների շրջանում ամսական 50 հազար դրամն ընդունված է «ձեռի փող» ասել։

Ի դեպ, խորհրդարանում վերջին օրերին բուռն «արտագաղթ» է․ նախկին աշխատակազմը՝ պատգամավորների օգնականներ, խորհրդարան չանցած պատգամավորներ, ծանուցվել են, որ մինչև ամսվա կեսերը լքեն աշխատասենյակները, որպեսզի նորերը հասցնեն կոսմետիկ վերանորոգումներ անել, կահավորել ու տեղավորվել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս