ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունների հաջորդ օրը հայ-թուրքական սահմանին ուշագրավ դեպք է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Յըլմազ Էրգինը, 2021թ. հունիսի 21-ին ժամը 20:05-ի սահմաններում շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի վարչական տարածքում տեղակայված թիվ 40 սահմանապահ ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի 9-րդ տեղամասում հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել ՀՀ, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:

Այսինքն, Յըլմազ Մուսայի Էրգինը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս