Երևանի քաղաքապետարանում ուրվականներ կան. համենայնդեպս նման տպավորություն ենք ստանում, երբ ուսումնասիրում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը:
ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրությունից հետո պարզեց, որ քաղաքապետարանի թվով հինգ վարչություն ունի պետի ժամանակավոր պաշտոնակատար, որոնք չունեն կենսագրություն: Համենայնդեպս, դրանք չկային քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Օրինակ, կարևորագույն՝ իրավաբանական վարչությունն ունի պետի ԺՊ, անունն էլ Անդրանիկ Մուրադյան, որի կենսագրությունը, սակայն բացակայում է, մենք չգիտենք, թե նա ով է, աշխատանքային ինչ փորձ ունի:
Իսկ ահա քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը եւս հիմնական չէ, այլ ԺՊ է: Խոսքը Վահե Բալասյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Հայկ Մարությանի խոհանոցի դիզայներն է: Այս պաշտնյայի մասին եւս տեղեկությունները թաքցված են, և Աստծուն է հայտնի, թե ում է վստահվել նման կարևոր վարչություններ: Նույն ճակատագիրն ունի նաև հանրակրթության վարչությունը, որի պետի ԺՊ-ն թերեւս միայն քաղաքապետին ու իր աշխատակազմին է հայտնի թե ով է:
Նրա կենսագրությունը եւս բացակայում է: Եւ նման եւս մի քանի վարչություններ որոնք ունեն պետերի ԺՊ-ներ, բայց նրանց կենսագրությունները բացակայում են: Հուսանք՝ քաղաքապետարանը կարձագանքի և կտեղադրի նրանց կենսագրականները, որպեսզի մենք էլ որպես երևանցի հանգիստ լինենք, որ քաղաքապետարանում իրական մասնագետներ են եւ ոչ թե խոհանոցի դիզայներ կամ շինարարության պռառաբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ս.Հ.