«Ժիլինայի» հայ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Գորիի «Դիլայի» հետ պատասխան խաղում։
Հայ ֆուտբոլիստն առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցն ու բացել է խաղի հաշիվը։
Հանդիպումն ընթանում է Վրաստանի Գորի քաղաքում և սլովակական թիմն առաջին խաղակեսից հետո առջևում է 1-0 հաշվով։
Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում Բիչախչյանը դարձյալ աչքի էր ընկել խփած գնդակով՝ դարձյալ 11-մետրանոցից, իսկ «Ժիլինան» 5-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել։