Անարխիա Հարկադիր կատարման ծառայությունում. մրցույթի թեկնածուն ծեծել է աշխատակիցներից մեկին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ Հարկադիր կատարման ծառայության աղբյուների փոխանցմամբ՝ Հարկադիր կատարման ծառայությունում անարխիա է տիրում: Մասնավորապես, հուլիսի 14-ին կազմակերպվել է ներքին մրցույթ բաժնի պետերի պաշտոնների համար, որպեսզի դրսից մարդ չմասնակցի, եւ իրենց ցանկալի մարդիկ աշխատեն ԴԱՀԿ-ում: Այդ մրցույթին մասնակցել են միայն տվյալ պաշտոնների ժ/պ-ները, այլ մարդու թույլ չեն տվել մասնակցել։ Ավելին՝ աճուրդի բաժնի պետի համար պայքարող անձի նկատմամբ այս պահին ընթանում է ծառայողական քննություն հարկադիրի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։

Այդ «հերոսը» գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի կնոջ ընկերուհու ամուսինն է։

«Ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար կարող է հայտարարվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մրցույթ։ Համապատասխան մասնագիտական փորձառություն պահանջող պաշտոնների համալման համար սովորաբար հայտարարվում է ներքին մրցույթ Ծառայության համապատասխան ստորաբաժնման անխափան աշխատանքը երաշխավորելու, ինչպես նաև որակյալ կադրերի առաջխաղացումն ապահովելու համար։ Այս առումով որևէ սահմանափակում չկա։ Բացի այդ, օրենքը չի արգելում նույնիսկ կարգապահական տույժի ենթարկված անձի մասնակցությունը թափուր տեղի համար հայտարարված մրցույթին։ Մատնանշված միջադեպը եղել է Ծառայության երկու աշխատակացիների միջև, սակայն որպես այդպիսին՝ ծեծ չի եղել, այլ տեղի է ունեցել լեզվակռիվ, վիճաբանություն, որի հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն։ Այն տեղեկությունը, թե տվյալ մրցույթի մասնակիցը որեւէ անձնական առնչություն ունի Գլխավոր հարկադիր կատարողի հետ, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին, Գլխավոր հարկադիր կատարողի հատուկ ուշադրության կենտրոնում է Ծառայության սպայական եւ ոչ սպայական անձնակազմի ներքին կագապահական կանոնների պահպանումը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս