ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը դիմել է Գլխավոր դատախազին. դատավորի ընտանիքին սպառնացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմում է ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, որ իր ընտանիքին սպառնում են:

Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ դատավոր Վարդանյանը հայտնել է, որ մի անձնավորություն 2021 թ. հուլիսի 9-ին «Youtube» կայքում, ՀՀ-ում բնակվող լսարանի առջև իր ընտանիքի անդամների հասցեին ուղղել է սպառնալիքներ՝ պահանջելով 2021թ. հուլիսի 12-ին նշանակված նիստի ընթացքում կայացնել այնպիսի դատական ակտ, որի արդյունքում կալանքի տակ գտնվող մեղադրյալ Ա.Այվազյանը կհայտնվի ազատության մեջ: Բացի այդ վերոնշյալ անձը, նույն տեսանյութում անդրադառնալով 2015թ. հուլիսի 23-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ա.Վարդանյանի նախագահությամբ իր նկատմամբ կայացված դատավճռին, որով նա ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդ. 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտվել էր ազատազրկման, հայտարարել է, որ ինքն անմեղ է եղել և դատավոր Ա.Վարդանյանը ապօրինի կերպով է նրան մեղավոր ճանաչել:

Արդյունքում, մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը դատավոր Արշակ Վարդանյանի դիմումը ուղարկել է ոստիկանություն, որտեղ նախապատրաստվում են նյութեր:

Քնար Մանուկյան




Լրահոս