Սիսիանի քաղաքապետը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

«Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: Մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը)»,- ասաց Թադևոսյանը:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:




Լրահոս