Եվրոպայում կորոնավիրուսով վարակումների թիվն այս շաբաթ ավելի քան 60 տոկոսով աճել Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության (ԵՄ) եւ Եվրոպայի տնտեսական գոտու (ԵՏԳ) երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակն այս շաբաթ 64,3 տոկոսով աճել Է նախորդ շաբաթվա համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրոպայի Հիվանդւթյունների կանխարգելման եւ վերահսկողության կենտրոնի (ECDC)՝ հուլիսի 16-ին հրապարակված մամուլի տեղեկագրում: Փորձագետների տվյալների համաձայն՝ հիվանդացության աճ Է դիտվում 20 երկրներում:

Առավել կտրուկ ցատ Է արձանագրվել 15-ից մինչեւ 24 տարեկան անձանց թվում: Նշվում Է, որ այս պահին «ԵՄ-ի եւ ԵՏԳ-ի երկրներւմ հիվանդանոցների բեռնվածության մակարդակը մնում Է կայուն», ըստ որում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիվանդների թիվը նվազում Է ինը շաբաթ շարունակ:

Ինչպես նշում Է ECDC-ը, անցյալ շաբաթվա վերջին Եվրոպայի երկրներում 18-ից բարձր տարիքի անձանց 63,4 տոկոսն ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ, իսկ ավելի քան 48 տոկոսը պատվաստման լիակատար բուժընթաց Է անցել: Եվրոպայի Հիվանդությունների կանխման եւ վերահսկողության կենտրոնն սպասում Է, որ Եվրոպայում կորոնավիրուսով վարակման նոր դեպերի առնվազն 90 տոկոսն օգոստոսի վերջին առաջացած կլինի կորոնավիրուսի մուտացիայի հնդկական տարբերակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս