ՄՕԿ-ը ներկայացրել է մշակված կանոնակարգ օլիմպիական խաղերի մասնակիցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է կարևոր փաստաթուղթ։Կանոնակարգը մշակվել է միջազգային մարզական ֆեդերացիաների հետ համատեղ: Գործողությունների ընթացքը կախված կլինի կոնկրետ հանգամանքներից: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մասնավորապես ուշադրության են արժանի երեք հիմնական կետեր.

Ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Փոխարենը, կօգտագործվի «չմեկնարկած» կամ սպորտում ընդունված որևէ համարժեք տերմին:

Մարզիկների և թիմերի արդյունքները կարձանագրվեն՝ հաշվի առնելով մրցումների այն փուլը, որտեղ արդյունքը դրական է եղել:

Հնարավորության դեպքում հիվանդ մարզիկի կամ թիմի տեղը կտրվի այն մարզիկներին և հավաքականներին, որոնք համապատասխանում են կանոնակարգում նշված չափանիշներին:




Լրահոս