SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են՝ 32-ամյա Սյուզաննա Արսենյանը, 20-ամյա Անի Սարգսյանը, 26-ամյա Սիլվի Առաքելյանը, 25-ամյա Լաուրա Մանուկյանը, 21-ամյա Անի Հովհաննիսյանը, 20-ամյա Նարինե Ասիրյանը, 25-ամյա Կարինե Կարապետյանը, 18-ամյա Աննա Մարգարյանը, 35-ամյա Մարինե Մկրտչյանը և 32-ամյա Արամ Այվազյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը հիվանդանոց են տեղափոխվել «Նոր Զովք» սուպերմարկետում շմոլ գազից թունավորման նախանշաններով:
Դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արաբկիրի բաժինը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն: