ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է ԱՄՆ դեսպանը մերժել Շուշի այցելելու հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի ի հայկական ծառայության մի շարք հարցերին՝ կապված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ: Մասնավորապես, Ամերիկայի ձայն-ի հայկական ծառայությունը մի շարք հարցեր էր ուղղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ կապված Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի՝ պաշտոնական Բաքվի նախաձեռնությունը մերժելու ու Ֆրանսիայի արտգործնախարարի այցի ժամանակ ԼՂ խնդիրը քննարկելու հետ:

Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական Բաքուն կազմակերպել էր իր վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի հատված և դրա շրջակա տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այց, որին չեն մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեսպանները:

Ի պատասխան Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հարցին, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի դեսպանի հրաժարումն այցից ու եղել է արդյոք որևէ համաձայնություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև հրավերը մերժելու հարցում, ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը պատասխանել է. «Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու է նա մասնակցել կամ չի մասնակցել որևէ միջոցառման: Մենք հասկանում ենք, որ Բաքվում առկա են բազմաթիվ դիվանագիտական առաքելություններ, որոնք ի վիճակի չեն եղել մասնակցել ուրբաթօրյա այցելությանը Ֆիզուլի և Շուշա»:

Պետքարտուղարությունից նաեւ նշել են, որ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս