Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Վարուժան Ներսեսյանին նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն)»,- նշված է հրամանագրի մեջ:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:




Լրահոս