ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաշինյանը խոսեց այնպես, ինչպես պատերազմից առաջ». ռուսական լրատվամիջոցները՝ սահմանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ – ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրաձգությունները և լարվածության նոր փուլն իր «Նիկոլ Փաշինյանը խոսեց այնպես, ինչպես խոսում էր պատերազմից առաջ» վերնագրով ամփոփել է Ռուսական «Коммерсант»-ը ։

Հոդվածի հեղինակները նկատում են, որ Փաշինյանը պատերազմից հետո թերևս առաջին անգամ նորից հայտարարեց Ղարաբաղի ինքնորոշման համար պայքարի մասին: Մասնավորապես, ռուսական Ռուսական «Коммерсантъ»-ն ուսումնասիրել է կառավարության նիստին Փաշինյանի երեկվա ելույթը և նկատում է է, թե նա փորձեց համոզել ընտրողներին, որ ազգային շահերին դավաճանության մասին խոսք անգամ չկա։

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այս ելույթը պատասխանն էր Ալիևի հերթական հայտարարության, թե Երևանը, Սևանը, Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածքներ են, և ադրբեջանցիներն անպայման կվերադառնան այնտեղ։ Նման հայտարարությունը նոր չէ։ Ալիևը պարբերաբար խոսում է սրա մասին և ամեն անգամ փորձում է նման հայտարարություններով խոցել Հայաստանի իշխանություններին», – գրում է «Коммерсантъ»-ը։

Ի դեպ, նկատենք, որ ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներն էլ անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությանը եւ «Коммерсантъ»-ը եւս իր հոդվածում շեշտում է, որ ռուսական զորքերն, այդուհանդերձ, միշտ չէ, որ օգնում են, քանի որ սրացման պատճառներն ամենայն հավանականությամբ քաղաքական են։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս