Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է, եւ այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը:
Հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը: