![](https://armlur.am/wp-content/uploads/2021/06/hrdehavtang-iravitchak-e-ain-y-n183474-1.jpg)
Հուլիսի 18-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հուլիսի 17-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 17 հա բուսածածկույթ:
Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: