ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին. ինչ է սպասվում ՍԴ որոշումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Սահմանադրական դատարանը   ուժի մեջ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները, դիմել էին ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։

Ըստ այդմ, ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովն իր անդրանիկ նիստը կանցկացնի օգոստոսի 2-ին:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր  658 761 ձայն կամ  ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է  269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինք`  66 650 քվե կամ 5.22%։

Հիշեցնենք` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 21 կուսակցություն և 4 դաշինք։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս