ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բարոյական իրավունքներից զուրկ». ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել 2021 թվականի ապրիլի 9-ին ԵԴ/0173/11/20 դատական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տարված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում, ՀՀ Վերաքննիչ դատարան է մուտքագրել վերոնշյալ բողոքը: Արդյունքում գործը մակագրվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանին:

Գեւորգյանը չի ցանկացել, որ իր գործը քննի դատավոր Ազարյանը. ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Գւորգյանը ինքնաբացարկի մեջ նշել է, թե Ալեքսանդր Ազարյանը «բարոյական իրավունքներից զուրկ, կոռուպցիայով դատավոր դարձած և կոռուպցիայով ղեկավարվող անձնավորություն է, որը իրավունք չունի իրեն վերաբերող գործ քննելու»: Եվ ահա այս արտահայտությունների համար է, որ նրան մեղադրանք է առաջադրվել:

Քնար Մանուկյան




Լրահոս