ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեորգի Ռոբերտի Շամոևին մեղադրանք է առաջադրվել, որ նա նախնական համաձայնության գալով եղբոր՝ Ամիրան Շամոևի հետ, 2021 թվականի հունիսի 2-ին, ժամը 6:20-ի սահմաններում, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, Վրաստանի կողմից հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և լեռնային ճանապարհով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:
ArmLur.am-ը գրել էր, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Յըլմազ Էրգինը, 2021թ. հունիսի 21-ին ժամը 20:05-ի սահմաններում շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի վարչական տարածքում տեղակայված թիվ 40 սահմանապահ ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի 9-րդ տեղամասում հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել ՀՀ, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:
Այսինքն, Յըլմազ Մուսայի Էրգինը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով:
Ք. Մ.