Շքամուտքում գտնված և բուժօգնության տեղափոխված նորածինն առողջացել է, պատրաստ է դուրսգրման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրս գրման: Այս մասին տեղեկացնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:

Հիշեցնենք, Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ հայտնաբերվել էր նորածին երեխա և տեղափոխվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Երեխան ծնվել էր ոչ հիվանդանոցային պայմաններում, ուներ ինֆեկցիաներ և շնչառական անբավարարություն:




Լրահոս