Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին իրավապահները ծանուցում են ուղարկել, սակայն մարզպետի որդին չի ներկայանում: Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ծանուցում են ուղարկել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ վիճաբանւթյան մյուս մասնակիցներին ևս, բայց վերջիններս նույնպես փախած են. այսքանով դեռ ամեն ինչ չի ավարտվում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, վիճաբանության մասնակցած եւ վիրավորում ստացած անձիք էլ՝ ի դեմս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու, այս պահին հրաժարվում են ցուցմունք տալ:
Նշենք, որ հուլիսի 15-ին կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետևանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր եւ նրան տեղափոխել էին Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը:
Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել:
Ի դեպ կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, սակայն անցել է 5 օր եւ իրավապահները դեռեւս որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել փոխարեն ակտիվ կերպով կալանքի են տանում համայնքի ղեկավարներին:
Քնար Մանուկյան