ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտադրված է Հայաստանում. «Metal World»–ի արտադրանքը նախընտրում են նաև արտասահմանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Metal World»–ի արտադրության բարձրորակ կափարիչների ու թիթեղյա տարաների մասին գիտեն բոլորը՝ տնային տնտեսուհիներից մինչև տեղական խոշոր արտադրություններ և միջազգային հեղինակավոր գործընկերներ։

Հրանտն ու Արթուրը շարունակում են հայրիկի գործը։ «Metal World» ընկերության արտադրությունը հիմնել է եղբայրների հայրը։ Աշխատելով ու տարեցտարի զարգանալով, ընկերությունն այժմ արտադրում է թիթեղյա 17 տեսակի տարա և 5 տեսակի կափարիչ։

«Metal World»–ը համագործակցում է տեղական տարբեր պահածոյագործ ընկերությունների հետ։ Հիմնական սպառումը ներքին շուկայում է, բայց արտահանում են նաև Ղազախստան, Վրաստան, շուտով՝ նաև Ռուսաստան։

Արտադրությունը ավտոմատացված դարձնելու և գործարանը վերջին սերնդի հոսքագծերով  զինելու գործում եղբայրներին օգնել է գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը։

«Մրցակցությունն ուժեղ է. պետք է ունենալ վերջին սերնդի հոսքագծեր, որպեսզի կարողանաս թողարկել միջազգային ստանդարտին համապատասխան արտադրանք։ Մեզ այդ հարցում օգնության ձեռք մեկնեց ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունը: Վերջինիս հետ մենք իրականացրել ենք 3 նախագիծ։ ԱԳԲԱ Լիզինգի հետ մեզ հաջողվել է ոչ միայն պահպանել դիրքը շուկայում, այլև արագ տեմպերով զարգանալ»,-նշում է «Metal World»-ի տնօրեն Հրանտ Հովհաննիսյանը։

Ավտոմատացված հոսքագծերի շնորհիվ հաջողվել է կրճատել կափարիչների ներմուծումը Հայաստան, քանի որ տեղական պահածոյագործները ընտրում են հայկական արտադրանքը։

Մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս