Կալանավորված Վարդան Ղուկասյանը Դոգը չէ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին ArmLur.am-ը գրել էր, որ Վարդան Ղուկասյան անուն ազգանունով անձը կալանավովել է 44-օրյա պատերազմի մասնակից անհետ կորած զինվորի հորից խարդախությամբ գումար շորթելու դեպքով:

Սակայն որոշ անբարեխիղճ կայքեր մեր հրապարակումը վերցրել են եւ գրել են, թե կալանավորված Վարդան Ղուկասյանը Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանն է` բոլորին հայտնի Դոգը:

ArmLur.am-ի խմբագրակազմը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հրապարակման մեջ հիշատակված կալանավորված Վարդան Ղուկասյանը որեւէ կապ չունի Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի՝ Դոգի հետ:




Լրահոս