Ֆրանսիայում սկսվում է կորոնավիրուսի չորրորդ ալիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը, հայտնում է france24-ը:

Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Հինգերորդ հանրապետությունը բախվել է «վարակների ավելի բարձր մակարդակի, քան նախորդ փուլերում»:

Մեկ շաբաթվա ընթացքում «Քովիդ-19»-ով վարակի դեպքերի թիվը կրկնապատկվել է: Այժմ ամեն օր Ֆրանսիայում գրանցվում է շուրջ 10 հազար նոր վարակակիր: Ավելին՝ դեպքերի 80 տոկոսը վիրուսի «դելտա» տարբերակն է:




Լրահոս