Երևանի պետական բժշկական համալսարանը հուլիսի 21-ին կհյուրընկալի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի համավարակի ազդեցությանը, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորություններին և դրա կարևորությանը:
Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: