Հանրապետության նախագահը վարչապետի պաշտոնակատարից առաջարկ է ստացել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ մեր բացառիկ տեղեկությունների համաձայն` իշխանությունները որոշում են կայացրել, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին նշանակել ՀՀ պաշտպանության փոխնախարար եւ կարճ ժամանակ անց, մի քանի օրից նշանակել Պաշտպանության նախարար: Ասել է թե` Վաղարշակ Հարությունյանին մոտ օրերս կազատեն նախարարի պաշտոնից: