«Գորիս» ՔԿՀ-ի կալանավորը հացադուլ է հայտարարել. ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Գորիս» ՔԿՀ-ի կալանավոր Արտակ Խ.-ն հացադուլ է հայտարարել՝ վերջինիս նպատակն է վերջ դնել վարույթն իրականացնողի և դատարանների ապօրինություններին, որոնց արդյունքում Արտակ Խ.-ն ապօրինաբար զրկված է ազատությունից:

Մասնավորապես՝ մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Յուրա Ավայանը հայտնեց,  որ 2020 թ. նոյեմբերի 29-ին «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքից մահացած՝ Վ. Մ. –ն:
2020թ. նոյեմբերի 30-ին 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2020թ. դեկտեմբերի 3-ին Արտակ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել և նույն օրը դատարանի(նախագահող դատավոր Գնել Գասպարյանի) կողմից կայացվել է որոշում անձին կալանավորելու վերաբերյալ:
2021 թվականի հունվարի 23-ին նույն դատարանի կողմից մերժվել է քննիչի կողմից ներկայացված կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը և Արտակ Խ.-ն ազատ է արձակվել:

24.02.2021 թվականից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի կողմից կայացված անհիմն դատական ակտով Արտակ Խ.-ն կալանավորվել է և դրանից հետո մինչ օրս ամիսներ տևած նախաքննությամբ ձեռք բերված փաստերով էլ ավելի է հիմնավորվել Արտակ Խ.-ի առնչության բացակայությունը Վահե Մ.-ի մահվան հետ, սակայն դատարանները՝ ի դեմս Գնել Գասպարյանի, Նապոլեոն Օհանյանի, Սևակ Համբարձումյանի, Նարինե Հովակիմյանի անհիմն, առանց որևէ փաստի՝ հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում Արտակ Խ-ին պահում են կալանքի տակ՝ այս կերպ խախտելով վերջինիս հիմնարար իրավունքները:

Ըստ ամիսներ տևած նախաքննության, պարզ է դարձել, որ Վահե Մ-ին մահ պատճառվել է ոչ թե Արտակ Խ.-ի կողմից այլ մեկ այլ անձի:
Վարույթն իրականացնողը, իր հիմնարկի ղեկավարների հետ՝ ապօրինի առաջադրված մեղադրանքի բացասական հետևանքների բեռից խուսափելու համար՝ տարբեր պաշտոնատար անձանց միջոցով փորձեր են կատարել Արտակ Խ.-ին լռեցնելու և ապօրինի առաջադրված մեղադրանքը վերացնելուց հետո վերջիններիս ապօրինությունների արդյունքում ամիսներ կալանքի տակ գտնվելու մասով համապատասխան մարմիններին չբողոքելու համար:

Վերոգրյալ ապօրինություններին վերջ տալու համար Արտակ Խ.-ն՝ 20.07.2021 թվականից հայտարարել է հացադուլ և պահանջում է իրեն անհապաղ ազատ արձակել և պատժել սույն գործով առնչվող և ապօրինություններ կատարող պաշտոնատար անձանց:

Քնար Մանուկյան




Լրահոս